Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, որոշում է ստորագրել, որով Մանվել Քեշիշյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ։
Նշվում է, որ Քեշիշյանն այս պաշտոնում նշանակվել է 12 ամիս փորձաշրջանով, որի համակարգողը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է։