Նոյեմբերի 6-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի շենքերից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։00-ին։ Այրվել են գազի 3 հաշվիչ, մուտքի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ), նկուղում՝ ծխատարի շարժիչը և կենցաղային իրեր։