ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։
2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 450 միավոր տեխնիկա։
2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։
2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 48700 խմ ավազ ու խարամ։
Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։