Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խցանումների մասին, նշել է՝ իրավիճակը ճգնաժամային է.
«Իրավիճակն իրոք ճգնաժամային է՝ դա տեսել եմ։ Հանձնարարել եմ աշխատանքային խումբ ստեղծել։ Պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը»,-ասել է Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով՝ մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ վթար լինել, բայց, մեծ հաշվով, պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում։
Նրա խոսքով՝ հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, սակայն պետք է ընտրություն կատարել. «Պետք է ընտրություն կատարենք՝ կամ յոլա ենք գնում, բայց խնդիրը ամեն օրվա հետ շատանում է»,-շեշտել է վարչապետը։