Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ընթացքում անդրադարձել է ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին։
«Կարծում եմ, որ այն փաստերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներից նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»,-ասել է վարչապետը և հավելել՝ մինչ այժմ ոչ մի պարզաբանում չի պահանջվում ո՛չ կաթողիկոսից, ո՛չ էլ՝ իր եղբորից։
«2 հարց պետք է ունենա շատ կոնկրետ պատասխաններ՝ եղբոր հարցը»,-նշել է վարչապետը. «Եվ եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, կարո՞ղ է զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը»,- ասել է նա։