Այս պահին վիրավորներ չկան Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհի վայրում. Radar Armenia-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։
«Այս պահին վիրավորներ չկան, բայց շտապօգնության ծառայությունը առաջին վայրկյանից տեղում է»,-ասացին նախարարությունից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։