Սուրեյի Royal Surrey NHS Foundation Trust հիվանդանոցը նշել է իր 10.000-րդ ռոբոտային վիրահատությունը: Հիվանդանոցում գործում են չորս ռոբոտային համակարգեր, որոնք օգնում են ուռոլոգիայի, գինեկոլոգիայի, կոկորդի և այլ վիրահատություններում:
10.000-րդ պացիենտը 49-ամյա Ալիսթայր Հետչինսոնն էր, ով բուժվել է կոկորդի քաղցկեղից։ Ռոբոտը վիրաբույժին չի փոխարինում, բայց օգնում է կատարել բարդ վիրահատություններ փոքր կտրվածքներով, արագ վերականգնմամբ և քիչ բարդություններով:
Հիվանդանոցում տարեկան ավելի քան 1500 պացիենտ է օգտվում ռոբոտային վիրահատություններից, իսկ վիրաբույժները ընդգծում են, որ սա բարձրացնում է բուժման արդյունավետությունը: