Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թ. գարնանը Երևան-Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ կլինի:
«Դե ֆակտո Երևան-Գյումրի ճանապարհը մենք այս տարի կավարտենք, բայց կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումներով Երևան-Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի գարնանը: Չնայած՝ այսօր երթևեկության համար լիարժեք պատրաստ է», — հայտարարել է նա:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ 2027 թ. այն տարին է լինելու, երբ Հյուսիս-հարավի աշխատանքները առավելապես ամփոփված կլինեն. «Զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան հատվածում», — ասել է նա: