Հասարակություն

Ով է ընտրվել «Միսս Երկիր 2025»

Ով է ընտրվել «Միսս Երկիր 2025»

21-ամյա չեխուհի Նատալի Պուշկինովան դարձել է «Միսս Երկիր 2025» գեղեցկության մրցույթի հաղթողը։ Եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 5-ին՝ Ֆիլիպինների Պարանյակե քաղաքում, որտեղ նա գերազանցել է Չիլիի, Բրազիլիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների ներկայացուցիչներին։

Այս տարի մրցույթին մասնակցել է 82 գեղեցկուհի աշխարհի տարբեր երկրներից։ Բացի արտաքին հմայքից և բեմական ելույթներից, ժյուրին գնահատել է նաև մասնակիցների բնապահպանական ծրագրերը։ Յուրաքանչյուր մրցակից ներկայացրել է նախաձեռնություն, որը կարող է նպաստել բնության պահպանությանը։

Նատալիի պատմությունը հանդիսատեսին խորապես հուզել է. 16 տարեկանում նա կորցրել է  հորը, ինչն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը։ Մոդելը ակտիվորեն հանդես է գալիս սննդային թափոնների նվազեցման և երիտասարդության շրջանում էկոլոգիական նախաձեռնությունների խթանման օգտին։ Նրա հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Միսս Երկիր» մրցույթը վաղուց արդեն գեղեցկության՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին արժեքների գնահատման հարթակ է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական