Հասարակություն

Ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. վարչապետ

Ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ուսուցիչները որքան վարձատրություն են ստանում։

Նրա խոսքով, Հայաստանում այսօր կա

  • 2118 ուսուցիչ, որ ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն,
  • 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ վարձատրություն,
  • 109 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն,
  • 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ վարձատրություն,
  • 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն

Նրա խոսքով, 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալը հասանելի է ոչ թե միայն այդ երկու, այլ՝ բոլոր ուսուցիչներին. «Նույնը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- ասել է նա։

Վարչապետը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է այդ նպատակով. «Եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք։ Սա նշանակում է, որ ատեստավորման գործընթացի հանդեպ ուշադրությունն ու վստահությունը ավելացել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական