Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գույքի օտարման գործընթացին, կարևորել է էլեկտրոնային եղանակով դրանց ապահովումը։ Նա նշել է, որ եթե անգամ համաշխարհային ինտերնետն անջատվի, ու գույքը այդ օրը չօտարվի, կարևոր է, որ գործընթացը լինի էլեկտրոնային տարբերակով։
«Ոչինչ, թո՛ղ այդ գույքը չօտարվի, եթե մինչ այժմ չի օտարվել, դիմացել ենք, էլի կդիմանանք։ Միայն և միայն, բացառապես էլեկտրոնային եղանակով։ Թո՛ղ չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ, դրա արդյունքում ես պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա»,-շեշտել է վարչապետը։
Վարչապետը նաև նշել է, որ թոշակառուները պետք է թոշակ ստանան միայն էլեկտրոնային տարբերակով. «Հունվարի 1-ից թղթից փող չշաչժվի թոշակների դեպքում։ Բոլորը՝ առանց բացառության, ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»,-ընդգծել է վարչապետը։