Հասարակություն

Հայտնաբերվել է «սև մահվան» առաջին գիտական ապացույցը

Հայտնաբերվել է «սև մահվան» առաջին գիտական ապացույցը

Շոտլանդիա Էդինբուրգում քաղաքում գիտնականները գտել են 14-րդ դարի պատանու կմախք, որի ատամների մեջ հայտնաբերվել են բուբոնային ժանտախտի՝ «սև մահվան» բակտերիաների գենետիկ հետքեր։ Սա համարվում է հիվանդության առաջին գիտական ապացույցը քաղաքում։

Մարմինը հայտնաբերվել էր դեռ 1981-ին՝ Սուրբ Ջայլս տաճարի տարածքում կատարված պեղումների ժամանակ, և միայն հիմա է ենթարկվել  մանրակրկիտ հետազոտության՝ օգտագործելով հին ԴՆԹ-ի վերլուծություն, իզոտոպային ուսումնասիրություն և ռադիածխածնային թուրմ։

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ կմախքը պատկանում է 1300-1370թթ. շրջանին, երբ Եվրոպայում մոլեգնում էր «սև մահը»՝ պատմության ամենահանրահայտ համաճարակներից մեկը, որը խլել է շուրջ 50 միլիոն կյանք։ Հնագետների խոսքով՝ այս բացահայտումը կօգնի ավելի լավ պատկերացնել Էդինբուրգի միջնադարյան բնակչության կյանքը, նրանց ծագումն ու առողջական վիճակը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական