Կառավարությունն այսօրվա նիստի չզեկուցվող նախագծերի թվում է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագրի մասին որոշումը։
Համաձայնագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները հնարավորություն կտան իրականացնելու կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության և աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ մշակված կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ: Եվրոպական հետազոտական տարածքի միջոցով Հայաստանի Հանրապետությունը Չեռնոգորիան կհամագործակցեն գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Փոխհամագործակցությունը կնպաստի ուսումնական հաստատությունների համագործակցության զարգացմանը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, որի արդյունքում կարող են իրականացվել կրթության բնագավառի ուսումնառողների, դասավանդողների, փորձագետների և հետազոտողների փոխանակման ծրագրեր: Ինչպես նաև համաձայնագրով կողմերն իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և փոխադարձության հիմունքներով կրթության և գիտության ոլորտների դասավանդող կազմի և գիտնականների համար յուրաքանչյուր տարի կտրամադրեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման և շարժունության ծրագրերի կրթաթոշակներ: