Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձորի բնակիչ 53-ամյա տղամարդը քաղաքի ավտոմեքենաների վերանորոգման կետերից մեկում մարիխուանա է պահում։
Ստուգման նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 4-ին այցելել են ավտոնորոգման կետ: Տղամարդը հայտնել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոմեքենաների սպասարկման կետում հայտնաբերվել է մոտ 245 գրամ մարիխուանա։