Հասարակություն

Տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ վերջինս մահացել է

Տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ վերջինս մահացել է

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18։29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։

Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական