ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի ու Գեղամ Նազարյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունները։ Ըստ այդմ, պատգամավորներն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այն լինելու է ոչ աշխատանքային օր:
«Հիշատակի և խոնարհումի օր սահմանելու շնորհիվ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը՝ հունվարի 27-ը, կդառնա օր, երբ կհարգեն բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը և կխոնարհվեն հայրենիքի համար ընկածների հիշատակի առջև»,- նշված է հիմնավորումներում: