Հասարակություն

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով։

«Շարժը լիովին վերականգնվել է։
Շնորհակալ ենք բոլոր ուղևորներին՝ համբերության և ըմբռնման համար»։

Հիշեցնենք, որ Radar Armenia-ն քաղաքացիներից ահազանգ էր ստացել Մետրոպոլիտենի աշխատանքներում խափանումների մասին։ Մասնավորապես, «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել են, ապա այն ետ է վերադարձել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական