Հասարակություն

47-ամյա տղամարդու հողատարածքում բացահայտվել է մարիխուանայի պաշար

47-ամյա տղամարդու հողատարածքում բացահայտվել է մարիխուանայի պաշար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները,նոյեմբերի 3-ին Արտաշիսյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Պարզվել է նաև, որ նա Արտաշիսյան փողոցում գտնվող իր հողատարածքում մարիխուանա տեսակի թմրանյութ է պահում:

47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 1 կգ քաշով: 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական