ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Օրինագիծը նպատակ ունի նվազեցնել պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումները և սահմանել ճանապարհային հարկի արտոնություններ որոշ դեպքերում:
«Նախագծի հիմնական նպատակը հարկերի և վճարների գանձման գործընթացը հեշտացնելն է՝ հետաձգելով վճարումները և վերացնելով սահմանին կրկնակի պետտուրքը»,- հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Ըստ նախագծի՝ հետաձգվում են բնապահպանական և ճանապարհային հարկերը։ Վճարումը կարելի է կատարել սահմանը հատելուց հետո՝ մինչև 15 աշխատանքային օր (բայց ոչ ուշ, քան ՀՀ տարածքից ելքը):
- Վերացվում է սահմանին 5000 դրամ պետտուրքը։ Փոխարենը բարձրանում է հետագա հայտարարագրման ժամանակ՝ բեռի քաշից կախված.
- մինչև 3 տ՝ 7000 դրամ (նախկինում՝ 5000),
- 3–10 տ՝ 13 000 դրամ (նախկինում՝ 10 000),
- 10–25 տ՝ 18 000 դրամ (նախկինում՝ 15 000),
- 25–60 տ՝ 24 000 դրամ (նախկինում՝ 20 000),
- 60 տ-ից ավելի՝ 35 000 դրամ (նախկինում՝ 30 000):
Փոփոխությունները տնտեսվարողների համար լրացուցիչ բեռ չեն ստեղծում, որոշ դեպքերում՝ նվազեցնում են:
- Միասնական բնապահպանական հարկ ՀՀ-ում չգրանցված մեքենաների համար։ Անկախ արտանետումների նորմերից (չափումներն անհնար են սահմանին):
- Արտոնություն ճանապարհային հարկից. ՀՀ-ում չգրանցված բեռնատարներին ազատում են հարկից այն ժամանակահատվածի համար, երբ ելքը անհնար է ճանապարհի անանցանելիության պատճառով: