Եղե՞լ է նման խոսակցություն՝ պատերի տակ գյուլլելու։ Եղել է,- հայտարարել է ՔԿ պետ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների քրեական վարույթին։
«Միայն գյուլլելու մասին խոսակցությունն եք վկայակոչում։ Բա էն մյուս խոսակցությունները։ Ախր դուք տեղյա՞կ եք, որ գործով իրա ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակավորումն ինքն իրեն տվել է՝ «ահաբեկչություն»։ Հենց այդպես՝ «պլանավորված ահաբեկչություն»։ Կհետազոտվեն ապացույցները։ Ես չեմ ուզում առաջ ընկնել։ Հրապարակային դատաքննության ժամանակ կհետազոտվեն՝ սխեմաներով»,- ասել է նա՝ հավելելով, որ բառացի է մեջբերումներ անում։ «Որակումն էլ են նույնիսկ իրենք տվել, թե ոնց են զավթում, գրավում ոստիկանության շենքերը։ Բառացի եմ ասում»։ Նա նշել է, որ որևէ բան կոնտեքստից չի կտրել։