Մհեր Ախտոյանի ընտանիքը հեռացվել է Փարաքարից՝ նախաքննության ընթացքում կիրառելով անվտանգության միջոց. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց: Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։