Նոյեմբերի 4-ին, ժամը 20:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցի թիվ 28/1 հասցեի մոտակայքում տուն է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 21։24-ին։ Այրվել է շինության 3-րդ հարկը՝ կենցաղային իրերով, ջերմահարվել՝ տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։