Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 4-ին ստուգման նպատակով Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի սկզբնամասում մոտեցել են փայտե կոճղերով բեռնված «ԳԱԶ-3302» ավտոմեքենային։
Իջևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել «Ապրանքների մատակարարման հարկային հաշվի» փաստաթուղթ, ըստ որի փայտը գնել է հուլիսի 10-ին՝ «Հայանտառի» մասնաճյուղից։
Սակայն ակնհայտ էր, որ ավտոմեքենայի թափքում բեռնված մոտ 5 խորանարդ մետր փայտն ամբողջովին նոր էր կտրած, դեռ թաց, ինչը չէր համապատասխանում փաստաթղթի տվյալերին։
Ավտոմեքենան տեղափոխվել պահպանվող է հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։