Հասարակություն

Մետրոպոլիտենի աշխատանքներում խափանումներ են եղել

Մետրոպոլիտենի աշխատանքներում խափանումներ են եղել

Radar Armenia-ն քաղաքացիներից ահազանգ է ստացել Մետրոպոլիտենի աշխատանքներում խափանումների մասին։ Մասնավորապես, «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել են, ապա այն ետ է վերադարձել։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանին, որն էլ հայտնեց՝ հոսանքի տատանումների պատճառով տեխնիկական խնդիր է առաջացել «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքի հետ։

«Գնացքը կանգնեցվել է, սակայն այժմ այդ հարցը կարգավորվում է և ամեն ինչ կընկնի տեղը»,-ասաց խոսնակը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական