Սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ. Radar Armenia-ին հայտնեցին ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին: Նոյեմբերի 3-ին ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելով սպանել է փոքրիկին: