Հասարակություն

6,5 մլն դոլար՝ վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան

6,5 մլն դոլար՝ վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից ևս 6,5մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ ուղղվեցին վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը։

Այսպիսով. բացի ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունների ընթացիկ պլանային մարումները (մայր գումար + տոկոսագումարներ), ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո վաղաժամկետ մարվել է ավելի քան 20մլն ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն (վարկի մայր գումար)։

Այս պահին «ՀԷՑ» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները կազմում են 376,6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային բանկերին՝ շուրջ $ 116,2մլն։

Հուլիս ամսվա ավարտին (վարույթի նախաձեռնման սկզբին) ՀԷՑ-ում առկա էր շուրջ 396,8 ԱՄՆ դոլարի չափով պարտավորություն, որից միջազգային բանկերին՝ $ 123,3մլն:
Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ (գնումներ, մատակարարումներ, կապալի աշխատանքներ, պահպանման ծախսեր եւ այլն) բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի եւ կատարված/մատուցված աշխատանքների/ծառայությունների կատարողական Ակտերի։

Հավելեմ նաև, որ իմ նշանակումից ի վեր ՀԷՑ-ն իսպառ դադարեցրել է որոշ արտոնյալ մենաշնորհային դիրք ունեցող մատակար եւ կապալառու ընկերությունների միլիարդավոր ՀՀ դրամի կանխավճարների տրամադրումը՝ ի հաշիվ սեփական ֆինանսական պարտավորությունների ծանրաբեռնվածության։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական