Ղազախական ցորենից բացի՝ երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այսինքն՝ 90-ականների սկզբից ի վեր երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան ոչ միայն Ղազախստանից, այլև ՌԴ-ից է առաջին անգամ որևէ բան է ներմուծվում։ Խաղաղությունը սա է: Առաջ գնալը սա է»,- գրել է նա։