Հասարակություն

Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում

Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Այս մասին տեղեկացնում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ 

«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։

Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները, ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվել քննությունն իրականացնող մարմնին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական