Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է. Radar Armenia-ն տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից:
Թե ի՞նչ պատճառով է նրանց հարցը հայտնվել կարգապահական հանձնախմբի օրակարգում, արդյո՞ք նրանք ներկայացել են նիստերին, ե՞րբ կկայացվի նրանց վերաբերյալ որոշումը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը չմանրամասնեց՝ խորհուրդ տալով սպասել Մայր Աթոռի հաղորդագրությանը:
Հիշեցնենք՝ Տեր Թադեն ու Տեր Տարոնը իրենց աջակցությունն էին հայտնել Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամին: Տեր Թադեն նաև Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ արված քահանայի պատարագին: