Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ․ հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը, որտեղից «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերել են երեխայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 2 ամսական Ռոբերտ Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։