Հասարակություն

3-ամյա Տիգրանի դիակի վրա վնասվածքներ են եղել. կա ձերբակալված

3-ամյա Տիգրանի դիակի վրա վնասվածքներ են եղել. կա ձերբակալված

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանությոնից։

«Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն:

Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Վերջինս ձերբակալվել է»,- հայտնում են ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ երեխայի հայրը խեղդամահ անելով սպանել է փոքրիկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական