Հասարակություն

Ի՞նչ անել, եթե WhatsApp-ում հանդես են գալիս ձեր անունից

Ի՞նչ անել, եթե WhatsApp-ում հանդես են գալիս ձեր անունից

Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից: ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․

«Հաշվի առնելով, որ https://www.whatsapp.com/contact/?subject=messenger հղման միջոցով «WhatsApp»-ի ադմինիստրացիային ուղղված բողոքները բավարար արդյունք չեն տալիս, խորհուրդ է տրվում բողոքը ներկայացնել հետևյալ քայլերի հերթականությամբ․

1. Մուտք գործեք Ձեր «WhatsApp» համակարգ։

2. Ներքևի աջ հատվածում ընտրեք «Настройки» / «Settings» բաժինը։

3. Այնուհետև մուտք գործեք «Помощь и отзывы» / «Help and feedback» բաժինը։

4. Հաջորդ քայլով բացեք «Справочный центр» / «Help Center»
ենթաբաժինը։

5. Այս բաժնի ստորին հատվածում անցեք «Связаться с нами» / «Contact Us» հղումով, որը Ձեզ կհասցեավորի դեպի «WhatsApp»-ի պաշտոնական աջակցման հաշիվը՝ «WhatsApp Support»։

6. «WhatsApp Support» հաշվին ուղարկեք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝

Dear WhatsApp Support Team,
My name is ** (Մուտքագրեք Ձեր անունն ու ազգանունը), and I am a WhatsApp user. I am reporting a serious case of impersonation: someone has created a fake WhatsApp account using my name and photos to deceive people and solicit money.

This situation is seriously damaging my reputation and causing harm to others. Moreover, this activity clearly violates WhatsApp’s Terms of Service,
as it involves impersonation and fraudulent behavior.

To assist with your investigation, I am providing the following details:

My real WhatsApp number: +374**** (Ձեր «WhatsApp» հաշվի
հեռախոսահամարը)

Fake account number: +374**** (Ձեր անունից հանդես եկող կեղծ հաշվի հեռախոսահամարը)

Attached, you will find screenshots of the fake account and a photo of me holding my passport for identity verification.

Please confirm receipt of this report and take the necessary action to remove the fraudulent account as soon as possible.

Thank you for your prompt attention and support.

Kind Regards

7. Հաղորդագրությանը կցեք նաև.
կեղծ հաշվի գլխավոր էջի տեսապատճենը (screenshot),

Ձեր լուսանկարը, որտեղ ձեռքում պահում եք բացված անձնագիրը՝ այն էջով, որտեղ ձեր լուսանկարն ու նույնականացնող տվյալներն են։

Լուսանկարը պետք է պարտադիր լինի բարձր որակի, որպեսզի հնարավոր լինի ընթերցել անձնագրում առկա տվյալները և նույնականացնել լուսանկարը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական