Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «ՍիվիլՆեթի»։
Դատարանի վճռի համաձայն լրատվամիջոցը պետք է 2024թ. նոյեմբերի 13-ին հրապարակված հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակի հետևյալ բովանդակությամբ. ««Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածի արտահայտությունները զրպարտում են Տիգրան Ավինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։
Միաժամանակ, դատարանը մերժել է դրամական փոխհատուցման և ներողության պահանջը։