Հասարակություն

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է

3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է, Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի հորը՝ Արմեն Օվանեսովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ից անհետ կորած 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել էր երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ 

Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր տեղեկացրել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով։

ՔԿ-ից էլ ավելի ուշ հայտնել էին, որ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Մեկ անձ ձերբակալված է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական