Դիլիջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 3 տուժած շարունակում է ստանալ բուժօգնություն. Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացած բոլորը դուրս են գրվել»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կա 30 տուժած։