Հասարակություն

Ինչպես կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ ՀՀ քաղաքացիություն

Ինչպես կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ ՀՀ քաղաքացիություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝  Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով,  ծառայության գլխամասային գրասենյակում։

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում-հարցաթերթ,
  • «070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
  • 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով (5 աշխատանքային օր)։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական