Հասարակություն

36-ամյա Գոռ Ա․-ն ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է

36-ամյա Գոռ Ա․-ն ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Նոյեմբերի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ H6 ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Ա․-ն «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածին քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ մոտ 100 մետր խորությամբ փոսում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական