Հասարակություն

3-ամյա երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3-ամյա երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախնական տվյալներով ունենք սպանություն. երեխայի հայրը խեղդամահ անելով սպանել է փոքրիկին»,- հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ից որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի անհետացմանը։

Փոքրիկի դին հայտնաբերվել է երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ 

Նախարարի տեղեկացմամբ. «Շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել։ Հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին»։

Նա նաև նշել է, որ «երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Այս պահի դրությամբ այլ տվյալներ ես հանրայնացնել չեմ կարող»։

Նախարարի խոսքով, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ առողջական վիճակի մասով հարցեր պարզելու համար. «Թեման կոմունիկացվել է տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որ ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասով որոշումներ կայացվեն»։

Սարգսյանը նշել է, որ սպանության վարկածը ևս առաջին իսկ օրվանից եղել է իրենց ուսումնասիրության շրջանակներում։

Նշենք, որ Տիգրանի ավագ եղբայրը, որը խոսքի հետ կապված խնդիրներ ունի, պարբերաբար ձեռքով ցույց է տվել՝ բռնելով իր իսկ կոկորդը:

Գնահատեք հոդվածը

4.0 /5
3
գնահատական