Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի հորը՝ Արմեն Օվանեսովին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ից անհետ կորած 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել էր երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։
Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր տեղեկացրել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով։
ՔԿ-ից էլ ավելի ուշ հայտնել էին, որ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Մեկ անձ ձերբակալված է։