Էջմիածնի քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում չորս անձի, այդ թվում՝ ՊՆ ծառայողների, մեղադրանք է առաջադրվել. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան տեղեկացնում ենք, որ քննվող քրեական վարույթն առնչվում է զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակությանը: Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձի, այդ թվում՝ ՊՆ ծառայողների»,- հայտնել են Կոմիտեից:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: