Վանաձորի Տարոն 4 թաղամասում այսօր տեղի ունեցած փլուզման հետևանքով կա զոհ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։
Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։