Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին օգնել են մոտենալ շտապօգնության ավտոմեքենաներին։
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են, հայտնում են ՆԳՆ-ից։