Նոյեմբերի 2-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աթոյան փողոցում գտնվող երկու հարակից տան տանիքներում (ընդհանուր մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։04-ին, մարվել՝ 12։08-ին։ Մասամբ այրվել են տանիքների կառուցատարրերը (ընդհանուր մոտ 60 քմ)։