Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։31-ին, մարվել՝ 16։00-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական