Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։