Հասարակություն

Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են Jeep-ն ու Mercedes-ը. կա 6 վիրավոր

Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են Jeep-ն ու Mercedes-ը. կա 6 վիրավոր

Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Mercedes և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վիրավորվել է 6 մարդ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Աղբյուրի տեղեկություններոբ՝ բախման հետևանքով Mercedes-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ Jeep-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական