ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում կամ պատրաստվում են այսօր այցելել Հովհաննավանք, ուր պատարագ տեղի կունենա Մայր աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամ քահանան։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը յուրաքանչյուրի օրակարգն է։
«Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին՝ Մայր Աթոռին։ Հույս ունեմ՝ նրանք, ովքեր ներկա կգտնվեն Հովհաննավանքի պատարագին, այս օրակարգն ու գիտակցությունն ունեն։ Սա ճանապարհ է Մայր Աթոռն ազատագրելու նրան պղծության ճիրանների մեջ պահածներից»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։