Հասարակություն

Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ ԱՆ

Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ ԱՆ

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական