Հասարակություն

Վանաձորի բնակելի տնակներում հրդեհ է բռնկվել

Վանաձորի բնակելի տնակներում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 1-ին, ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուկրշին թաղամասում այրվում են բնակելի տնակներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։26-ին։ Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս երկու մուտքեր և հարակից բնակելի տներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական