Հասարակություն

75–ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է

75–ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը, որը երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և որոնվում էր որպես անհետ կորած, հայտնաբերվել է։ Radar Armenia-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ կինը հայտնաբերվել է Արմավիրի մարզում՝ Մարգարայի տարածքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցները նշել էին, որ Արցախից բռնի տեղահանված կինը կորել է երեկ ցերեկը, նա առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ հիշողության հետ կապված ևս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական